Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:36 27-06-2022

Գռզոն պայթեցնում է Ալրաղացի Լյովիկից հետ բերած օբյեկտը. քաղաքապետարանը «լուռ ծխում է»

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ապամոնտաժվում են Երևանի ալրաղացի շենքը և ալյուրի պահեստարանը։ Սոցիալական ցանցերում տարածվել են ապամոնտաժման կադրերը։

Ինչպես հայտնի է, ժամանակին այն պատկանում էր Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին, ով առավել հայտնի էր «Ալրաղացի Լյովիկ» մականունով, սակայն նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, ու նա սնանկ է ճանաչվել։

Oragir.news-ը փորձեց քաղաքապետարանից ճշտել, թե ում են այժմ պատկանում ալրաղացն ու պահեստը, թե արդյոք քանդման վերաբերյալ քաղաքապետարանը պատշաճ կերպով ծանուցվել է, արդյոք պահպանվել են անվտանգության կանոնները։

Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ այժմ այն մասնավոր սեփականություն է, և մանրամասները կարող են հայտնել լրացուցիչ տեղեկություններ ճշտելուց հետո։

Oragir.news-ի տեղեկություններով՝ Լևոն Սարգսյանի սնանկ ճանաչվելուց հետո ալրաղացն ու պահեստը ձեռք է բերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը։

Քաղաքաօետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը մեզ տեղեկացրեց, որ ապամոնտաժման աշխատանքները ապօրինի են իրականացվում։

«Որոշ ժամանակ առաջ կազմակերպությունը, որի անունը ես չգիտեմ էլ, դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ քանդման թույլտվություն ստանալու համար, բայց քաղաքապետարանը թույլտվություն չի տվել, որովհետև պակաս փաստաթղթեր են եղել, որոնք առաջարկվել է լրացնել։ Պահանջված փաստաթղթերը չեն ներկայացվել։ Ըստ էության՝ այսօր իրականացվել է ապօրինի քանդում, որովհետև իրենք համապատասխան սանկցիա չեն ունեցել։ Հիմա քաղաքապետարանի քաղաքաշինության վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում են և արձանագրություն են կազմում»։

Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից փորձեցինք ճշտել, թե ինչու է որոշում կայացվել ապամոտաժել ալրաղացն ու ալյուրի պահեստը։ Մկրտչյանը պատասխանեց, որ այն պատկանում է «Սիլ կոնցերն»-ին, ոչ թե Սուքիասյանի ընտանիքին։

«Ինչպես գիտեք, այդ վայրով մետրոպոլիտենն է անցնում, ուստի սեյսմիկ անվտանգության հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել։ Այժմ հաղորդագրություն է պարաստվում, որը բոլոր հարցերի պատասխանները կտա, քիչ անց այն կտարածվի»,- ասաց Մկրտչյանը։

Հատկանշական է, որ ընկերությունը միայն մեր զանգերից հետո որոշեց անդրադառնալ ապամոնտաժմանը։



Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո