Արտաքին 4 տարի առաջ - 13:47 27-06-2022

Ուկրաինացի օլիգարխ Ռինատ Ախմետովը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի ընթացքում իր սեփականության իրավունքների կոպիտ խախտումների համար փոխհատուցում ստանալու պահանջով, ասվում է նրան պատկանող SCM ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Նա նաև Ստրասբուրգի դատարանին խնդրել է շտապ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ «ՌԴ-ի կողմից SCM ձեռնարկություններում արտադրվող հացահատիկի և պողպատի արտահանման հետագա շրջափակումը, թալանը և ոչնչացումը կանխելու համար»:

Ախմետովին պատկանող ընկերությունների և ակտիվների թվում է Մարիուպոլի պաշարման ժամանակ ավերված «Ազովստալ» գործարանը։ Ավելի վաղ նա «Ազովստալի» և Մարիուպոլի Իլյիչի անվան երկաթի և պողպատի գործարանի ավերածությունների հետևանքով իր կորուստները գնահատել է 17-20 միլիարդ դոլար, հաղորդում է Current Time-ը:

Մարտին ՄԻԵԴ-ը դադարեցրել էր Ռուսաստանի դեմ ուղղված բոլոր բողոքների քննարկումը` մարտի 16-ին այդ երկրին Եվրախորհրդի կազմից հանելու պատճառով: Ռուսաստանի դեմ բողոքները դատարանը դեռ վարույթ է ընդունում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը