Ներքին 4 տարի առաջ - 13:35 27-06-2022

Քրեական գործը առնչվում է պաշտոնատար անձանց գործողություններին․ դատախազ

Զոհված զինծառայողների հարազատները և ծնողները այսօր կրկին դատարանում են։ Նրանք մասնակցում են Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը։

Դատական նիստի ժամանակ գործով դատախազը նշեց. «Հիշյալ քրեակատարողական նորմի հաստատմամբ հարկ է նշել, որ տվյալ քրեական գործի հարուցումից պարզ է դառնում, որ այն առնչվում է 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում բարձրաստիճան անձանց այնպիսի ենթադրյալ արարքներին, որոնք հակասել են պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության վրա և ազդել են պատերազմի արդյունքների վրա»։

Դատախազը հավելեց․ «Դիմումատուների կողմից գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդագրության տեսանկյունից տեսանելի է, որ այն ևս առնչվել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետի գործողություններին, որոնք էլ առնչվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի արդյունքների հետ»։

Անրադառնալով Վերաքննիչ ներկայացվող բողոքին՝ դատախազը նշեց. «Տուժողների հետ կապված՝ պարոն Մարտիրոսյանը մի քանի անգամ հռետորական հարց էր բարձրացրել և կրկնում էր՝ ինչու վերջիններս չեն ճանաչվել տուժող՝ հաշվի առնելով, որ դատարանն էլ է արդեն նշել անձանց չներգրավվելու վերաբերյալ, բայց այլ կոնտեքստով եմ ցանկանում այս հարցին անդրադառնալ՝ նկատի ունենալով, որ եթե պարոն Մարտիրոսյանի մոտ այդ հարցը անկեղծ առաջանում է, այստեղ մեկ այլ հարց էլ է առաջանում․ այդ դեպքում առաջին ատյանի դատարանում հիշյալ հանգամանքները ինչո՞ւ քննարկաման առարկա չեն դարձել։ Որևէ անգամ չնշվեց՝ ինչու անձանց տուժող չեն ճանաչում քրեական գործի շրջանակներում։ Իմ բարձրացրած հռետորական հարցի պատասխանը շատ պարզ է, առաջին ատյանի դատարանում զոհված զինծառայողների ծնողները նստած չէին, այդ իսկ պատճառով պարոն Մարտիրոսյանը այդ հարցին ընդհանրապես չանդրադարձավ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ