Արտաքին 4 տարի առաջ - 13:12 27-06-2022

Էրդողանի գրասենյակից բացատրել են, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում «պատահական չեն»

Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում պատահական չեն, դրանց նախորդել է ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու արևմտյան երկրների քայլերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նորից եմ կրկնում, որ այդ գործողությունները սխալ են։ Բայց ի՞նչ է դրան նախորդել»,- ասել է Թուրքիայի ղեկավարի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, ներկա աշխարհակարգում «բուրգի գագաթին գերտերություն է», որի ներքո կան «հինգ կամ վեց հզոր տերություններ», որոնց թվում նա նշել է Ռուսաստանը, Չինաստանը, Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան։

«Ներքևում միջին երկրներն են և այլ երկրներ: Ժամանակի ընթացքում Չինաստանը արագորեն հայտնվեց տնտեսական բուրգի գագաթին: Հանկարծ նա դարձավ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը»,- շարունակել է Քալինը՝ հավելելով, որ դա Ռուսաստանին ստիպեց «աշխարհառազմավարական և ռազմական տեսանկյունից այլ կերպ նայել բուրգի կառուցվածքին»՝ առաջարկելով վերանայել պայմանները և 30 տարի անց հավասարակշռության վերաբերյալ նոր համաձայնագիր կնքել:

«Նրանք, ովքեր ցանկանում էին ճնշել վեր բարձրացողներին՝ ասացին. եկեք գնանք հակամարտության ճանապարհով»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դա «չի արդարացնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա», բայց «երբ նայում նեք, թե ինչ է տեղի ունեցել անցած 30 տարիների ընթացքում՝ գործ ենք ունենում պատճառահետևանքային կապի հետ. դա և՛ Արևմուտքի գործողություններն են, և՛ ՆԱՏՕ-ի ընդլայնումը»:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին