Արտաքին 4 տարի առաջ - 18:19 26-06-2022

Սպիտակ տունը հայտարարել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Բայդենի և Շոլցի համերաշխության մասին

ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին հայտարարել է, որ Ջոզեֆ Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համերաշխ են ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար դիվանագիտական ​​ուղի գտնելու անհրաժեշտության հարցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ թե՛ նախագահ Բայդենը և թե՛ կանցլեր Շոլցը հավատարիմ են մնում՝ Ուկրաինային անվտանգության ապահովման ոլորտում աջակցությունը շարունակելու հարցում: Կարծում եմ, որ նրանք երկուսն էլ համաձայն են նախագահ Զելենսկու հետ, որ ի վերջո մեզ անհրաժեշտ կլինի հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով»,- պարզաբանել է նա։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարները դեռ չեն անցկացրել ճգնաժամի դիվանագիտական ​​կարգավորման վերաբերյալ մանրամասն քննարկումներ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո