Ներքին 4 տարի առաջ - 14:22 26-06-2022

Երևանում «ԿամԱԶ»-ը բախվել է Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի»-ի պարսպին

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 25-ին, ժամը 22:21-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի հետնամասում աղբատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Դրոյի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Գ․, ծնված 1993 թ․) բախվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի պարսպի պատին, ինչի հետևանքով պատը մասամբ փլուզվել է (մոտ 8 քմ), պատի վրայով անցնող գազատար խողովակը թուլացել, կախվել է ավտոմեքենայի վրա. գազի արտահոսք չի հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության և ոստիկանության աշխատակիցների մոտենալը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից