Ներքին 4 տարի առաջ - 14:07 26-06-2022

Հայաստանում բռնության է ենթարկվում կանանց 8.2%-ը. Հովհաննես Իշխանյանը ֆեմինիստական շարժում է սկսում

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կանայք, որոնք գիտեն, որ Հայաստանի կանանց պաշտպանությունը սկսվում է թուրքական բարբարոսության դեմն առնելուց, միացեք այս հայտարարությանը

«Մենք՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի ներքոստորագրյալ կանայք, ազգայնական ֆեմինիզմի կողմնակիցներ ենք։
Մենք հասկանում ենք, որ Հայաստանում և Արցախում շատ կանայք ենթարկվում են խտրական վերաբերմունքի և բռնության, սակայն գտնում ենք, որ այս խնդիրները համապարփակ լուծման կարիք ունեն՝ ելնելով մեր ազգային, մշակութային և քաղաքական առանձնահատկություններից։ Ավելին՝ անհնար է Հայաստանում խոսել կանանց իրավունքներից առանց հաշվի առնելու թուրք-ադրբեջանական արտաքին սպառնալիքը։

Անկախության տարիներին Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության դերն իր վրա վերցրեցին օտար երկրներից ֆինանսավորվող զանազան հասարակական կազմակեպություններ։ Կանանց նկատմամբ բռնությունը ներկայացնելով որպես ազգային հատկանիշ՝ նրանք հակադրեցին ֆեմինիզմն ու ազգայնականությունը, այդպիսով խորը անդունդ ստեղծելով ազգային շահերի և կանանց իրավունքների պաշտպանության միջև, մինչդեռ ըստ վիճակագրության Հայաստանում ողջ կյանքի ընթացքում բռնության է ենթարկվում կանանց 8.2% [1] Թուրքիայի 38%-ի[2] համեմատ, իսկ կանանց նկատմամբ բռնությունն ամենուր է՝ մշակույթից անկախ։

Հայաստան և Արցախ ներմուծելով արևմտյան ազատական ֆեմինիզմը՝ վերոնշյալ կազմակերպությունները հաշվի չառան Հայաստանի կնոջ ազգային, մշակութային ու քաղաքական առանձնահատկությունները, ինչի արդյունքում խնդիրները լուծելու փոխարեն էլ ավելի խորացրեցին դրանք։ Կանանց աշխատաշուկա բերելու նրանց ծրագիրը բխում է նեոլիբերալիզմի, իսկ խաղաղության և ապառազմականացման կոչերը՝ Թուրքիայի և Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի և Արցախի կանանց շահերից։ Այս կազմակերպությունները չեն ներկայացնում մեզ և չեն պաշտպանում մեր իրավունքները։

Դեռ 1903 թվին արևմտյան ֆեմինիզմը քննադատել է վերոնշյալ խմբավորումների կուռք Զապէլ Եսայեանը իր «Կնոջ հարցը» հոդվածում. «Արեւելքի մանաւանդ քրիստոնեայ ցեղերը կը ձգտին անիմաստ եւրոպականացման, անոնք հետզհետէ կը կորսնցնեն իրենց ամէնէն բնորոշ եւ գեղեցիկ յատկութիւնները, անոնց փոխարէն ստանալու համար Արեւմուտքի ամէնէմն ապականուած, ամէնէն տգեղ սովորութիւնները, որոնք նոյն իսկ խստութեամբ քննարկուած են այդ քաղաքակրթեալ ազգերուն հռչակաւոր իմաստասէրներէն։ Այսպէս է որ féminisme սխալ կերպով ըմբռնուած, կը սպառնայ աւելի վնաս հասցնել մեզի։ Մեր մեծ մայրերուն բարութիւնը, մայրական ուժգին զգացումը եւ ընտանեկան բարքերու մաքրութիւնը պէտք չկայ կորսնցնել, ձեռք ձգելու համար ամուլ կիներու անշնորհ տիպարներ, կուրծքերնին չորցած եւ ըմբոստացող՝ ընկերական ամէնէն նուիրական պարտականութեանց դէմ, իմաստակ, յաւակնոտ, եւ բնականաբար տգեղ, անհունապէս տգեղ»[3]։

Ազգայնական ֆեմինիստական շարժումը կմիավորի Հայաստանի հասարակական և արտաքին սպառնալիքի խնդիրները՝ ձևավորելով միասնական օրակարգ։ Ունենալով ամուր սահմաններ և ուժեղ բանակ՝ կպաշտպանենք Հայաստանի և Արցախի կանանց և տղամարդկանց թուրք-ադրբեջանական սպառնալիքից և կկարողանանք ազգային շահերից բխող և մեր հասարակական-քաղաքական իրողությունն արտացոլող լուծումներ գտնել Հայաստանում և Արցախում կանանց իրավունքների պաշտպանության համար»։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները

Ձեզ գուցե հետաքրքրի