copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:09 25-06-2022

Թթուջուր գյուղի մոտակայքում «UAZ»-ը կողաշրջվել է և հայտնվել ձորակում

Հունիսի 25-ին, ժամը 12:44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակա սարում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Ա․) կողաշրջվել և հայտնվել է ձորակում (մոտ 120 մ)։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։