Ավելին Արտաքին 4 տարի առաջ - 23:18 23-06-2022

Cisco-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում, իսկ Microsoft-ի նախագահը խոստացել է կրճատել բիզնեսը ՌԴ-ում

Ցանցային սարքավորումների ամերիկյան արտադրող Cisco-ն որոշել է հեռանալ Ռուսաստանից և Բելառուսից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

Cisco-ն խոստացել է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանում և Բելառուսում իր աշխատակիցներին։ Ընկերությունը նախատեսում է կապ հաստատել հաճախորդների, գործընկերների և մատակարարների հետ՝ լուծելու ֆինանսական խնդիրները, ներառյալ ծառայությունների և ծրագրային ապահովման համար կանխավճարների փոխհատուցումը:

Իր հերթին Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը հայտնել է, որ ընկերությունը, որն արդեն կրճատում է իր գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում, մտադիր է շարունակել այդ գործընթացն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանում բիզնեսից ոչինչ չի մնացել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի