Ներքին 4 տարի առաջ - 21:55 23-06-2022

Ջրային կոմիտեի նախագահը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին


ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահի տեղակալների և խորհրդականի, «Ջրառ»ՓԲԸ-ի ղեկավարության, «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրենի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության մասնաճյուղի (ՀՏԶՀ ՋՏ ԾԻՄ) մասնագետների ուղեկցությամբ այցելել է Վեդիի ջրամբար և ծանոթացել աշխատանքների ընթացքին։

Նախագահին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։

Աշխատանքների մեկնարկից մինչև 2022թ. մայիսի 31-ն իրականացվել են.

Կուլվերտի բետոնային աշխատանքների 90.4 %-ը,
Վարարային ջրհեռի բետոնային աշխատանքների 95,0 %-ը,
Հորատում և ցեմենտացիոն աշխատանքների – 98,0 %-ը,
Բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման – 98 %-ը,
Հիմնական պատվարի մարմնի կառուցման -75,4 %-ը,
Փոքր պատվարի մարմնի կառուցման -59․8 %-ը։

Պատվարի մարմնի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի դեկտեմբեր ամսին։

Նախագահը հանձնարարել է հետևողական լինել շինարարական աշխատանքների ընթացքին և դրանք ավարտել սահմանված ժամկետներում։

Վեդիի ջրամբարն անկախ Հայաստանում կառուցվող առաջին ջրամբարն է, իսկ ջրամբարաշինությունը երկրի տնտեսության համար կարևոր ռազմավարական ուղղություններից է:

«Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում` տրամադրելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով:

Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների ծավալը 31.05.2025թ. դրությամբ կազմում է 72,3 մլն Եվրո (80.0 %)։

Ջրամբարը կոռոգի 3220 հեկտար հողատարածք, Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (#AFD) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում