Ներքին 4 տարի առաջ - 19:03 23-06-2022

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Կեշավ Շվարդին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ, Քննությունների տարածաշրջանային տնօրեն Կեշավ Շվարդինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են գտնվել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյան, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել այցելության համար՝ նշելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է Բրիտանական խորհրդի հետ ընդլայնել հետագա համագործակցությունը:
«ԿԳՄՍ նախարարությունը միշտ էլ բարձր է գնահատել Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությունում անգլերենի որակյալ կրթության իրականացմանն ուղղված ջանքերը և այն աշխատանքը, որը նպաստում է կրթության միջազգայնացման գործընթացին»,- նշել է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ Բրիտանական խորհրդի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությունն ամրապնդված է համագործակցության հուշագրով:

Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ, Քննությունների տարածաշրջանային տնօրեն Կեշավ Շվարդինը, իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության, արդյունավետ համագործակցության համար. «Մենք ուրախ ենք, որ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ, Բրիտանական խորհուրդը պատրաստակամ է շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը»:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը կարևորել է նաև միջին մասնագիտական ոլորտում Բրիտանական խորհրդի հետ համակարգված ծրագրերի իրականացումը, որն ուղղված կլինի կարողությունների և հմտությունների զարգացմանը:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը հանդիպման ընթացքում խոսել է հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում անգլերենի պահանջի մասին, ներկայացրել է իրավական կարգավորումները և մարտահրավերները, բարձրագույն կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի և ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների հետ իրականացված «Անգլերենը՝ որպես դասավանդման լեզու» ծրագրի արդյունքները:

«Մենք հույս ունենք, որ ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի միջև համագործակցությունը կնպաստի բարձրագույն կրթության ոլորտի բոլոր շահառուների (պրոֆեսորադասախոսական կազմ, վարչական անձնակազմ, ուսանողներ և այլն), ինչպես նաև քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործմանը»,- ասել է Սյուզաննա Ղազարյանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության ու համագործակցության համար և հույս է հայտնել, որ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպման վերջում Բրիտանական խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ հաշվի կառնվեն ՀՀ կրթության բոլոր աստիճաններում նշված մարտահրավերները և կարիքները, կներկայացվեն ծրագրային նոր առաջարկներ՝ նախարարության հետ սերտ համագործակցությունը շարունակելու համար:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել