Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:38 23-06-2022

Չեխիան մինչև 2023թ․ մարտը երկարաձգել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքը

Չեխիայի իշխանությունները մինչև 2023թ․-ի մարտի վերջ երկարաձգել են Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին վիզաների և կացության թույլտվությունների տրամադրման արգելքը, որը սահմանվել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո։

Արգելքը չի տարածվում արդեն տրված կացության թույլտվության երկարաձգման, մարդասիրական բնույթի իրավիճակների, ինչպես նաև մի շարք այլ դեպքերի վրա, մասնավորապես, երբ դիմողը Չեխիայում բնակության թույլտվություն ունեցող օտարերկրացու ընտանիքի անդամ է և երկարաժամկետ կացության թույլտվություն է խնդրում, գրում է České noviny-ը:

Կանոնակարգի նպատակն է Ռուսաստանի և Բելառուսի վրա ճնշում գործադրելը, որպեսզի նրանք դադարեցնեն ագրեսիան, և Չեխիայի անվտանգության ապահովումը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել