Ներքին 4 տարի առաջ - 13:11 23-06-2022

Առանձին քվեաթերթիկներով քվեարկության ժամանակ ավելի քիչ անվավեր թերթիկներ են լինում․ Հովակիմյան

Այսօր տեղի են ունենում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումները։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը նշեց․ «Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը միտված է լուծելու 2020-2021 թվականների բարեփոխումները, որոնք իրականացվել են ընտրական օրենսգրքում՝ այդ փոփոխություններից հետո ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով։ Այսինքն՝ այս փոփոխությունների նպատակը լավարկումն է։ Բոլորս գիտենք, որ համամասնական ընտրական ՏԻՄ ընտրություններում ներդնելու ժամանակ առաջարկվեց առանձին քվեաթերթիկներով քվեարկությունը, և անցած ՏԻՄ ընտրությունների փորձը ցույց տվեց, որ այնտեղ ավելի քիչ անվավեր թերթիկներ էին լինում, քան այն համայնքներում, որտեղ գրիչով էր»։

Ապա Հովակիմյանը հավելեց, որ առաջարկվում է՝ այսուհետ կուսակցությունները և կուսակցության ցուցակը գլխավորող առաջին երեք թեկնածուները ինքնաբացարկ ներկայացնելու հնարավորություն ունենան ընտրություններից ոչ թե 10 օր առաջ, այլ 15, որպեսզի դրանից հետո ընտրատեղամասանյին հանձնաժողովները ձեռնամուխ լինեն քվեաթերթիկների տպագրությանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ