Արտաքին 4 տարի առաջ - 22:39 22-06-2022

Ռուսական և թուրքական զինվորական պատվիրակությունները բանակցել են Մոսկվայում

Հունիսի 21-ին Մոսկվայում Թուրքիայի ու Ռուսաստանի զինվորական պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քննարկվել է ուկրաինական նավահանգիստներում սպասող, հացահատիկներով բեռնված նավերի դուրսբերման հարցը: Հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքական կողմի հաղորդմամբ, թուրք և ռուս գեներալների ղեկավարությամբ անցկացված հանդիպումը կառուցողական է եղել ու անցել բավականաչափ դրական մթնոլորտում:

Կողմերը համաձայնության են եկել խնդրի լուծման նպատակով առաջիկայում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու ՄԱԿ-ի պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպում ունենալ։

Քննարկվել է նաև Բորիսպոլի օդանավակայանում արգելափակված թուրքական ՌՕՈՒ-ին պատկանող ինքնաթիռների՝ անվտանգ կերպով Թուրքիա հասցնելու խնդիրը:

Նշվում է նաև, որ Մոսկվայի հանդիպումն արդեն կոնկրետ արդյունք է տվել, այն է՝ Մուլիուպոլի նավահանգստից դուրս է եկել թուրքական «Azov Concord» բեռնատար նավը, որն օրեր շարունակ արգելափակված էր այնտեղ:

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ