Հրաչյա Քոչարի փողոցում վրաերթի են ենթարկել 14-ամյա տղայի
Հունիսի 21-ին` ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն` հայտնում են ոստիկանությունից։