Ներքին 4 տարի առաջ - 09:34 21-06-2022

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը վաղվանից դադարեցնում է լիազորությունները

Oragir.news-ը երեկ գրել էր, որ իշխանությունները Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանին ստիպում են հրաժարական տալ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նպատակը Երևանի քաղաքապետի սպասվելիք ընտրություններում ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին ձայներ հավաքելն է։

Ղամբարյանը փաստորեն չի ցանկացել այդ գործով զբաղվել։ Նա վաղվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում։

«Սիրելի՛ Նոր Նորքի բնակիչներ, հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից դադարեցնում եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։ Պարտքս և պատիվս եմ համարում հայտնել ձեզ, որ պաշտոնավարման ընթացքում սիրով ու նվիրումով եմ կատարել իմ աշխատանքը, ձգտել եմ հնարավոր բոլոր միջոցներով անել ամեն ինչ՝ այլևս ինձ հարազատ դարձած վարչական շրջանում առկա խնդիրները լուծելու, այն ավելի բարեկարգ և ապրելու պայմաններն առավել հարմարավետ դարձնելու համար։

Սիրելի հայրենակիցներ, իմ առաջնային նպատակն եմ համարել հարկավոր պահին ձեզնից յուրաքանչյուրի կողքին գտնվելը, աջակցելը, ձեր հոգսերը թեթևացնելը, բոլորիս ջանքերի համատեղմամբ՝ փոխադարձ սիրո և ուշադրության միջավայրի ստեղծումը։

Իմ անկեղծ սերն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլորիդ, որ պատրաստակամ և ջանադիր եղաք օր օրի համատեղ շենացնել մեր հարազատ Նոր Նորքը, մեր չքնաղ մայրաքաղաքի՝ ուրույն դիմագծով և կոլորիտով այս շրջանը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ վստահել էին այս պատվաբեր և բարձր պաշտոնը, հնարավորություն տվել ծառայելու ձեզ և վայելելու ձեր հարգանքն ու ջերմ վերաբերմունքը։

Խորին շնորհակալությունս եմ հայտնում վարչական շրջանի բոլոր կրթօջախների աշխատակիցներին, իմ սիրելի աշխատակազմին՝ մեր ջանադիր և արդյունավետ համագործակցության համար։

Առողջություն և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ։
Երջանիկ եղեք, սիրելիներս»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում