Արտաքին 4 տարի առաջ - 18:42 20-06-2022

Ուկրաինայի դատարանն արգելել է քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կուսակցության գործունեությունը

Ուկրաինայի դատարանն արգելել է քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության գործունեությունը։ Կուսակցության անշարժ գույքը, դրամական միջոցները և այլ ակտիվներ կուղղվեն հօգուտ պետության։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջում։

Մեդվեդչուկն Ուկրաինայում համարվում է ռուսամետ քաղաքական գործիչ։ Լրատվամիջոցները նրան անվանում են «Պուտինի կնքահայր»։ Ուկրաինայի իշխանությունները Մեդվեդչուկին մեղադրում են պետական ​​դավաճանության մեջ: Նա գտնվում է կալանքի տակ։ Հետաքննության վարկածով՝ քաղաքական գործիչը կապված է, այսպես կոչված, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ածխի մաքսանենգության հետ։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պնդում է, որ Մեդվեդչուկի շփումները Մոսկվայի հետ 2014-2015 թվականներին խաթարել են երկրի տնտեսական անվտանգությունը։ Քաղաքական գործիչը տեսաուղերձ է հղել Զելենսկիին և Պուտինին, որում առաջարկել է իրեն փոխանակել «Ազովստալի» պաշտպանների հետ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ