Ներքին 4 տարի առաջ - 17:06 20-06-2022

Չեմ կարողացել հասկանալ մարդուն, ով մտերմանում է քեզ հետ, որ քո վրա մատնագրեր գրի․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջահանգիրյան զրույցի ձայնագրությունը չէի լսել։ Ընթացքում լրագրողներ էին զանգահարում ու կարծիք խնդրում։ Ասելիք չունեի։ Եկա տուն ու լսեցի։

Տխուր տպավորություն էր։ Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ հաճախ եմ եղել հատուկ ծառայությունների թիրախում։ Ինձ գաղտնի ձայնագրել են, ինձ գործակալներով են շրջապատել, ինձ գաղտնալսել են․ ես, դա բնական համարելով հանդերձ, երբեք չեմ կարողացել հասկանալ մարդուն, որը գնում է քեզ հետ ճաշելու ու քեզ գաղտնի ձայնագրում է։ Չեմ կարողացել հասկանալ մարդուն, ով մտերմանում է քեզ հետ, որ քո վրա մատնագրեր գրի։ Մի խոսքով՝ մատնիչներին ու գաղտնի գործակալներին, չի կարելի-ի սահմանն անցնողներին երբեք չեմ հասկացել։

Վարդազարյանի արարքն ինձ մոտ ահա այսպիսի մտքեր առաջացրեց»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում