Արտաքին 4 տարի առաջ - 16:06 20-06-2022

Ուկրաինական կողմը հարված է հասցրել «Չեռնոմորնեֆտեգազ»-ի հորատման հարթակներին. Ղրիմի ղեկավար

Ուկրաինական կողմը հարված է հասցրել «Չեռնոմորնեֆտեգազ» պետական միացյալ ձեռնարկության հորատման հարթակներին, կան վիրավորներ, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Այսօր առավոտյան հակառակորդը հարված է հասցրել «Չորնոմորնեֆտեգազի» հորատման հարթակներին։ Կապի մեջ եմ ՊՆ և ԱԴԾ գործընկերների հետ, աշխատում ենք մարդկանց փրկելու ուղղությամբ։ Փրկվել է հինգ մարդ, նրանցից երեքը վիրավոր են։ Մյուսների որոնումները շարունակվում են»,- երկուշաբթի իր Telegram-ալիքում գրել է Ակսյոնովը։

Նրա խոսքով՝ ՊՆ-ն փրկարարական աշխատանքների անցկացումն ապահովում է պարեկային նավերի և ավիացիայի մասնակցությամբ։

Տեսաուղերձում նա պարզաբանել է, որ հարվածը հասցրել են Մոսկվայի ժամանակով ժամը 8։00-ի սահմաններում։ Հարթակներում ընդհանուր առմամբ աշխատել է 12 մարդ։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել