Արտաքին 4 տարի առաջ - 15:20 19-06-2022

«Հարավը մենք ոչ մեկին չենք տա, մենք մերը կվերադարձնենք». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերը տեսաուղերձ է հղել գնացքից։

«Ես վերադառնում եմ հարավից, Նիկոլաևի մարզում այցելեցի առաջնագծի դիրքեր, հենց Նիկոլաև, ինչպես նաև Օդեսայի մարզ: Շփվեցի մեր պաշտպանների՝ զինվորականների, ոստիկանության, ազգային գվարդիականների հետ: Նրանց տրամադրվածությունը մարտական է, նրանք համոզված են, որ մենք հաղթելու ենք։ Հարավը մենք ոչ մեկին չենք տա, մենք մերը կվերադարձնենք և ծովը կլինի ուկրաինական, կլինի ապահով»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, Կիևից երկրի հարավ մեկնելով նա, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նավահանգիստների անվտանգությունը և ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանման հնարավորությունը։

«Մեր դիրքորոշումը հստակ է, անփոփոխ. հենց հնարավոր լինի միջազգային միջնորդությամբ ապահովել անվտանգությունը, Ուկրաինան կանի հնարավորը Ռուսաստանի հրահրած պատերազմի պատճառով աշխարհում ստեղծված պարենային ճգնաժամը հաղթահարելու համար»,- նրա խոսքը մեջբերել է «Ուկրաինսկայա պրավդան»։

ՄԱԿ-ը և միջազգային այլ կազմակերպություններ նախազգուշացնում են ուկրաինական հացահատիկի արտահանման արգելափակման պատճառով որոշ երկրներին սպառնացող սովի մասին։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ հայտարարել է, որ Զելենսկին մերժել է տարածքային ջրերի ականազերծման հնարավորությունը։ Նրա խոսքով, Թուրքիայում կայացած բանակցությունների ժամանակ ուկրաինական կողմը խոստացել էր կա՛մ ականազերծել, կա՛մ ապահովել ականապատ դաշտերով անցումը:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն