Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:50 18-06-2022

Եռաբլուրը մնում է կիսակառույց ու անմխիթար վիճակում. Կարին Տոնոյան

Եռաբլուրը մնում է կիսկառույց ու անմխիթար վիճակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը:

«Եռաբլուրը մնում է կիսակառույց ու անմխիթար վիճակում....

Այսօր վաղ առավոտյան Եռաբլուրում էի, նվացող ինչ-որ կանչ արթնացրեց ու նորից տարավ..... նոր բացվող օրվա զովին անգամ անհրապույր ու անուշադրության մատնված այս սրբավայրում խաղաղվել չի լինում. տղաների սուրբ մարմինները վանդակաճաղերով բետոնապատեցին ու ճաքճքան արևի տակ հիմա ծաղիկներն անգամ 2 ժամ չեն դիմանում, չնչին քամոտ եղանակին անգամ փոշեթաթախ ես լինում ամբողջությամբ, իսկ խճապատ ու փոշոտ ճանապարհներով ամառային բաց կոշիկներով 2 մետր քայլել չի լինում...... 2 տարում մի ասֆալտն ի՞նչ է, որ հնարավոր չէր անել ասֆալտով իշխանության եկածներիդ համար....

Վերադարձա փշրված, թալանված ու կողոպտված հոգով՝ խլեցին մեզանից ամեն ինչ՝ զավակ, Հայրենիք ու հոգու հանգստություն......

Տարիներ առաջ Հայրենիք վերադարձա չհանդուրժելով ուրիշ երկրում միշտ օտար լինելու նվաստացուցիչ հոգեվիճակը, այսօր հարյուր անգամ ավելի նվաստացուցիչ է ապրել սեփական երկրում այսքան օտարված հոգով......

Մի բարակ թել է միայն կապում մեզ այս աշխարհի ու կյանքի հետ՝ տեսնել մեզ այսպես թալանած գազանների պատիժը......
Կտեսնե՛նք: Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան