Ներքին 4 տարի առաջ - 19:44 17-06-2022

Վերջապես ճիշտ նշանակում. Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջապես ճիշտ նշանակում

Միհրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

Միհրան Խաչատրյանին գիտեմ վաղուց՝ 1983 թվականից:

Միշտ եղել է գրագետ մասնագետ և պահանջկոտ հրամանատար: Ոչ միայն օդանավի, այլ ադմինիստրատիվ պաշտոններին` առավել:

Վստահեցնում եմ, որ ամբողջությամբ տիրապետում է քաղաքացիական ավիացիայի ոլորտային կարգավորումներին և կարող է կարգավորել իր նախորդի «ձեռքբերումների» հետևանքով ստեղծված իրավիճակը:

Պարտքս եմ համարում նաև տեղեկացնել, որ ցանկացած ոլորտ, իսկ քաղավիացիայի պես բազմաճյուղ ոլորտը հատկապես, մի դերասանի թատրոն չի:

Մի հոգին, նույնիսկ իր մաքսիմումը բազմակի ներդնելով, ի վիճակի չէ միայնակ շտկել էս իրավիճակը:

Էդ պատճառով կնշեմ 2 շատ կարևոր երևույթի մասին`

1. Նա իր գործողություններում պետք է ունենա բացարձակ ազատություն և ոչ մի կողմից չպիտի խոչընդոտվի:

2. Գիտեմ, որ պ-ն Խաչատրյանն ավիացիայի նվիրյալ է և նույնիսկ առանց աշխատավարձի պատրաատ է օրնիբուն աշխատել:

Բայց առանց թիմի աշխատելը հնարավոր չէ: Իսկ ստեղծել երիտասարդ, հեռանկարային մասնագետների թիմ, և առավել ևս նրանց պահել հանրային ծառայողի աշխատավարձով, հնարավոր չէ։

Այդ իսկ պատճառով նրա իրավասության տակ պիտի լինի խրախուսանքի համակարգ:

Վստահեցնում եմ, որ կխրախուսվի միայն լավ աշխատանքը, այլ ոչ բոլորը, և գրաֆիկով:

Ու վերջում`

Կոչ եմ անում ու խնդրում բոլոր ավիատորներին, որ համախմբվեն Միհրան Միհրանիչի շուրջը:

Ոնց որ համախմբվեցիք, որ փորձենք մեր աշխատանքով խուսափել 2020-ի փետրվարին կայանալիք աուդիտի արդյունքում «սև ցուցակում» հայտնվելուց:

Էն ժամանակ մեզ նպատակաուղղված թույլ չտվեցին դա անել:

Հիմա արդեն նույնիսկ իրենց ստեղծածը աշխատեցնելու համար Հայաստանը պիտի սահմանափակումներից ազատվի:

Համախմբվեք Միհրան Միհրանիչի շուրջ: Սա եզակի շանս է: Որ էլ երբեք կարող է չլինել:

Ձեզ մոտ էս անգամ կստացվի:

Ու ՊԻՏԻ ՍՏԱՑՎԻ:

Հակառակ դեպքում... չեմ ուզում ասեմ, ինչ... Բոլորդ հասկանում եք հետևանքները։

Հաջողություն քեզ, Միհրան Միհրանիչ:

Հաջողություն հայկական ավիացիայի բոլոր նվիրյալներին»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից