Ներքին 3 տարի առաջ - 18:46 17-06-2022

Ժաննա Անդրեասյանը նշել է դասարաններում աշակերտների առավելագույն քանակը՝ ըստ նոր չափորոշչի

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դասարանների կազմավորման կարգի նախագիծը, որով փորձում է լուծել տևական ժամանակ բարձրաձայնվող մի քանի կարևոր խնդիր՝ միաժամանակ այդ խնդիրների լուծումը կապելով նոր չափորոշչի ամբողջական ներդրման հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը հայտնում է, որ դասարանների կազմավորման համար նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց նախատեսում են պարտադիր դարձնել դասարաններում տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում առավելագույնը 20 սովորող ունենալը։ Միաժամանակ մինչև այս մոտեցման ներդրմանը ընկած ժամանակը կօգտագործվի՝ դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և ըստ առանձին դպրոցների իրավիճակների կարգավորումները պլանավորելու համար:

Անդրեասյանը նշում է՝ նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգընթաց կկարգավորվի նաև բազմահամակազմ դասարանների խնդիրը երկու բաղադրիչով. «Առաջին՝ կհստակեցվի, որ բազմահամակազմության սկզբունքն օգտագործելի է միայն արհեստ և արվեստ և ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառների համար։ Մյուս բնագավառների և առարկաների դեպքերում պետք է գործի առանձնացված ուսուցման սկզբունքը։ Պարզ ասած, երեխաները կարող են խմբավորվել արվեստի, ֆիզկուլտուրայի ժամերին, բայց բնագիտական առարկաները, մաթեմատիկան, լեզուները և պետք է ուսումնասիրեն յուրաքանչյուրն իր դասարանի ծրագիրն առանձին:

Երկրոդ՝ կկարգավորվի բազմահամակազմ ուսուցման դեպքում ուսուցչի վճարման հարցը հետևյալ ձևով. ուսուցիչը հավելյալ վարձատրվում է` երկու դասարանի միավորման դեպքում` դրույքաչափի 50 %-ի չափով, երեք դասարանի միավորման դեպքում` դրույքաչափի 75 %-ի չափով: Քառահամակազմ ուսուցում չի նախատեսվում»:

Ըստ Անդրեասյանի՝ այս մոտեցումը նախատեսում են փորձարկել Սյունիքի մարզում՝ կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման ծրագրի շրջանակներում: Միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով ձևավորվում են միևնույն առարկան կամ միևնույն բնագավառում միևնույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող առանձին խմբեր։ Սրանով միջնակարգ դպրոցները հնարավորություն են ստանում իրականացնել երեխաների անհատական մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ուսուցում, ինչից մինչ այժմ զրկված են եղել։ Այս տարի այս մոտեցումը փորձարկել ենք Տավուշի մարզում՝ նոր չափորոշչի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան