Ներքին 4 տարի առաջ - 17:31 17-06-2022

Գրության մեջ նշված է՝ ժամանակավորապես ինձ են նշանակել պաշտոնակատար, բայց ես չեմ կարող ընդունել այդ նշանակումը․ ակցիայի մասնակից

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում պոլիկլինիկայի դիմաց, նրանք անժամկետ գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով քաղաքապետարանի որոշման դեմ, որով պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:

Պոլիկլինիկայի տնօրենի փորձաքննության գծով տեղակալ Կարինե Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 15 օր առողջապահության տեսչական մարմինը մանրակրկիտ ստուգել է պոլիկլինիկայի գործունեությունը: Ոչ մի կոպիտ խախտում չի արձանագրվել:

«Մենք այսօր ստացանք քաղաքապետարանից հրաման, որ տնօրենն ազատվում է աշխատանքից հունիսի 20-ից: Այդ գրության մեջ նշված է, որ ժամանակավորապես ինձ են նշանակել պաշտոնակատար, բայց ես չեմ կարող ընդունել այդ նշանակումը, քանի որ ռեալ եմ գնահատում իմ ուժերը: Մենք չգիտենք ազատման պատճառը, դա ենք ուզում իմանալ:

Այսօր առավոտյան ժողով արեցինք եւ միահամուռ որոշեցինք, որ անժամկետ գործադուլ ենք անում: Իհարկե, այն հիվանդները, որոնք շտապ բուժօգնության կարիք ունեն, սպասարկվել են, հետազոտվել են, ես անձամբ իրենց ճանապարհել եմ»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից