Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:42 17-06-2022

Ուկրաինան վիզային ռեժիմ է սահմանում ՌԴ քաղաքացիների համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից երկիրը վիզային ռեժիմ է սահմանելու Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այս մասին ասվում է Ուկրաինայի առաջնորդի սոցցանցերում։

Զելենսկին ասել է, որ կառավարությանն առաջարկել է ուսումնասիրել Ուկրաինայի տարածք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ռեժիմի վերանայման հարցը՝ «ազգային անվտանգության աննախադեպ սպառնալիքների հակազդման շրջանակներում»։

Նախագահի խոսքով, նախարարների կաբինետի ծրագրված որոշման համաձայն՝ Ուկրաինան հուլիսի սկզբից կմտցնի վիզային ռեժիմ։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ կառավարությունն արդեն կայացրել է համապատասխան որոշումը։

«Անվտանգությունն այսօր առաջնահերթություն է։ Ռուսաստանի կողմից սկսված լայնամասշտաբ պատերազմի ֆոնին անհրաժեշտ է ուժեղացնել Ռուսաստանի քաղաքացիների՝ Ուկրաինայի տարածք մուտքի նկատմամբ վերահսկողության ռեժիմը»,- հայտարարել է Երմակը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան