Արտաքին 4 տարի առաջ - 13:24 17-06-2022

Լեհաստանը խնդրում է բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Վարշավա

Պաշտոնական Վարշավան խնդրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Լեհաստան, հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ հղում անելով ընդդիմադիր «Պիրվելի» հեռուստաընկերությանը։

Թբիլիսիում է գտնվում Լեհաստանի Սեյմի փոխմարշալ Մալոգաժատա Գոսևսկայան։ Հեռուստաընկերության տվյալներով, նա պատրաստվում է Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին համոզել ազատ արձակել բանտարկված Սաակաշվիլիին՝ նրա բուժումը Վարշավայում շարունակելու համար:

Լեհաստանի խորհրդարանի փոխնախագահը պատրաստվում է այցելել անորեքսիայի դեմ բուժման նպատակով Թբիլիսիի «Վիվոմեդի» կլինիկայում գտնվող Սաակաշվիլիին։ Նախկին նախագահի հարազատներն ու համախոհները նշում են, որ նրա վիճակը չի բարելավվում, և նա ավելի որակյալ բուժման կարիք ունի, որը Վրաստանում հնարավոր չէ ապահովել։
«Այս հանդիպումը կարող է որոշիչ լինել Սահակաշվիլիի համար»,- նշում է հեռուստաընկերությունը։

Մալոգաժատա Գոսևսկայան մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Լեհաստանը պատրաստ է ընդունել Սաակաշվիլիին, սակայն, չնայած բազմաթիվ խնդրանքներին, Վրաստանի կառավարությունը դեռևս չի պատասխանել պաշտոնական հարցումներին։

«Վաղը «Վիվամեդիում» Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապված մամուլի ասուլիս կկազմակերպվի։ Ես կցանկանայի հանդիպել նրան, մենք քննարկել ենք առաջիկայում Սահակաշվիլիին տեսակցելու հնարավորությունը»,- ասել է Գոսևսկայան։

Եվրախորհրդարանը հունիսի 9-ի բանաձևով Վրաստանի իշխանություններին կոչ է արել բանտարկված Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել արտասահման։ Վրաստանի նախկին նախագահը դատապարտված է վեց տարվա ազատազրկման։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից