Ներքին 4 տարի առաջ - 10:35 17-06-2022

Նարեկ Մկրտչյանը Հռոմում էստոնացի իր գործընկերոջ հետ քննարկել է երեխաների այլընտրանքային խնամքի հարցը

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնի Ռիսալոյի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են կենսաթոշակային ապահովության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և զբաղվածության քաղաքականության, աշխատանքային վեճերի արտադատական լուծման համակարգի վերաբերյալ էստոնական փորձի ուսումնասիրման ու փոխանակման հնարավորություններին։

Անդրադառնալով ապաինստիտուցիոնալացման քաղաքականության կարևորությանը՝ կողմերը շեշտել են երեխաների այլընտրանքային խնամքի համակարգի զարգացման, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին ինքնուրույն կյանքի հմտությունների ուսուցման ուղղություններով շարունակական աշխատանքների իրականացումը։ Այս համատեքստում Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել իրենց գերատեսչության կողմից երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ստեղծել աշխատանքային խմբեր՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցելու նպատակով։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի