Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:02 16-06-2022

Նիկոլ Փաշինյանն ինձանից կաշկանդվածություն չի ակնկալում. ակնկալիքը եղել է այլընտրանքային կարծիքը. Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՔՊ-ականների հետ։ ԱԺ-ում իր ճեպազրույցի ժամանակ Վարդապետյանը պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչպես է որոշվել, որ ինքը պետք է լինի թեկնածու։

«Ինչպես է եղել իմ հարցում ընտրությունը՝ կդժվարանամ ասել, ես ստացել եմ առաջարկ և խնդրել եմ ժամանակ՝ մտածելու համար մեկ օր, և համաձայնվել եմ։ Առանց էմոցիայի որոշում կայացնելու համար կարծում եմ 24 ժամը բավական է, և ցանկացած կարևոր որոշումից առաջ ես այդ մեկ օրը վերցնում եմ, դա իմ սովորությունն է։ Նշաձող ինձ համար բոլոր պաշտոններում եղել է պրոֆեսիոնալիզմը, և այս դեպքում ամենամեծ քննադատն ինձ համար իմ ընտանիքն է, իմ հայրը, և ինձ համար միշտ կարևոր է իր խիստ և քննադատական հայացքը»։

Հարցին՝ թե արդյոք առնչվել է Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու քրեական գործի խմբագրմանը, պատասխանեց. «ԱԱԾ-ն, հիմք ընդունելով Ռուբեն Հայրապետյանի փաստաբանի հաղորդումը, նյութեր էր նախապատրաստել և նյութերի նախապատրաստման արդյունքում ես ինքս էլ բացատրություն եմ տվել, և ասվել է, որ արարքում հանցակազմ չկա։ Ինչ վերաբերում է իմ անաչառությանը, ապա Նիկոլ Փաշինյանն ինձանից կաշկանդվածություն չի ակնկալում։ Նիկոլ Փաշինյանի՝ ինձանից ակնկալիքը եղել է այլընտրանքային կարծիքը»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան