Ներքին 4 տարի առաջ - 17:04 16-06-2022

Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել Հռոմում անցկացվող Ծերացման հարցերով նախարարական եռօրյա համաժողովին

Հունիսի 15-17-ը Հռոմում անցկացվում է Ծերացման հարցերով նախարարական եռօրյա համաժողովը, որին մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակությունն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են՝ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Իտալիայում Հայաստանի դեսպանատան դիվանագիտական կազմը, ինչպես նաև ոլորտային մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի բացման նիստում ելույթ ունեցող հինգ երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է երկրում ծերացման խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների ծրագրի (MIPAA) շրջանակում արձանագրված արդյունքները։ Աշխատանքային խմբերի կողմից ներկայացվել և քննարկվել են մի շարք թեմաներ՝ ուղղված ակտիվ ու առողջ ծերացման խթանմանը, խնամողների և ընտանիքների համար երկարաժամկետ խնամքի ու աջակցության հասանելիության ապահովմանը։

Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է տարեց անձանց համար արժանապատիվ, ակտիվ և առողջ ծերության ապահովման կարևորությունը․ «Հայաստանի կառավարությունը հավատարիմ է իր ստանձնած պարտավորությանը՝ տարեցների իրավունքների պաշտպանության, վերջիններիս հասարակակական կյանքին լիարժեք մասնակցության և խտրականության դեմ պայքարի ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ազգային ջանքերի շրջանակում։ Մեր առաջնահերթություններից է նպաստել տարեց անձանց աշխատանքային կյանքի երկարացմանը, վերջիններիս արդյունավետը, մատչելի առողջապահական ծառայությունների մատուցմանը, ակտիվ ծերացման հիմքերի ստեղծմանը»։

Նարեկ Մկրտչյանը նշել է նաև, որ ծերացող հասարակության ներկա միտումներին ու մարտահրավերներին համահունչ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ՝ 2021 թվականին մեկնարկել է նոր ծրագիր, որի նպատակն է բարելավել տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների որակը և ներդնել համայնքային ծառայություններ: Նախարարի խոսքով՝ Ծերացման հարցերով կառավարության 2021-2023 թվականների գործողությունների ծրագրով սահմանված է նաև ԱՍՀՆ նախաձեռնությունների ընդհանուր շրջանակը։ Այն ուղղված է սոցիալական ծառայությունների համակարգի բարելավմանը, տարեցների տնտեսական անվտանգության և սոցիալական ներգրավվածությանը:

Համաժողովը կամփոփի վերանայման և գնահատման չորրորդ շրջափուլը (2018-2022) և կնշի Ծերացման խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների ծրագրի և դրա տարածաշրջանային իրականացման ռազմավարության (MIPAA/RIS) ընդունման 20-ամյակը:

Հայաստանյան պատվիրակությունը համաժողովին մասնակցում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ՝ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, մասնավորապես, ժողովրդագրության ռազմավարության մշակման հարցերում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա