Ադրբեջանն իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը. Ալիև
copy image url

Ադրբեջանն իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը. Ալիև

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:20 16-06-2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ խմբ․) շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» (չակերտները՝ խմբ․) ապագայի հիմնարար տարրերից մեկն է, գրում է minval.az-ը։

«Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ խմբ․), քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը։

Բաքվում անցկացվում է lX գլոբալ ֆորումը՝ «Մարտահրավերներ համաշխարհային աշխարհակարգին» թեմայով:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարում գտնվելու ժամանակ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀՀ կառավարության համար անընդունելի է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներն իրար կապող հատվածը «միջանցք» անվանելը։

Ձեզ գուցե հետաքրքրի