Ներքին 4 տարի առաջ - 23:00 15-06-2022

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 35 րոպե 24 վայրկյան ստի օլիմպիական ռեկորդ սահմանեց․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շարիկովների մոլորակը

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 35 րոպե 24 վայրկյան ստի օլիմպիական ռեկորդ սահմանեց։

Խոսելով բացառապես իր ուսապարկերի եւ «made in ծիգռովկա» աուդիտորիայի համար, Նիկոլը ջախջախեց ստի բոլոր հնարավոր դեդեկտորերը։

ԱԺ-ում Նիկոլի այսօրվա ելույթը վստահաբար պիտի տեղ գտնի անտի-քաղաքագիտության դասագրքերում, թե ինչպե՞ս ֆռռացնել ու մանիպուլացնել ընտրելու եւ քվեարկելու անթույլատրելի իրավունք ունեցող սեգմենտին՝ Արցախի հանձնումն Ադրբեջանին անհրաժեշտ փաթեթավորմամբ ու գույնզգույն բանտիկներով կազմակերպելու համար։

Եւ այսպես, ընդամենը մի քանի դիտարկում.

Եթե 2016-ին Արցախն արդեն հանձնված էր Ադրբեջանին, էդ ինչո՞ւ էր Ալիեւը համառորեն հրաժարվում վերցնել իրեն հանձնված Արցախն ու հայտարարում, թե փակ դռների հետեւում միազգային հանրությունն իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։
Եթե մինչ-նիկոլական էպոխան Արցախն արդեն հանձնված էր Ադրբեջանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն ինչի՞ էին ԼՂ կարգավորման հինգ հայտարարություն ընդունում՝ հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրմամբ։ Էլ չեմ խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի 30-ամյա հոբելյանական աշխատանքի մասին։

Եթե մինչ իր հայտնությունը՝ Արցախն արդեն հանձնված էր Ադրբեջանին՝ իր սեփական զրոյական կետից Նիկոլն ի՞նչ էր բանակցում հանձնված Արցախի մասով։

Իսկ իրականում՝ այսօրվա շոու-փարթին կազմակերպվել էր մեկ նախադասության համար, որն էր՝ «Ցանկացած կարգավիճակ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, պետք է լուծում համարվի մեզ համար»։ Որովհետեւ, ինչպես շարունակեց իր հաջորդ նախադասության մեջ «ժողվարչապետը»՝ «Խաղաղության պայմանագիրը երաշխիք չէ, որ խաղաղության օրակարգը հաջողելու է, բայց դրա հակառակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանը տանելու է կործանման»։

Իսկ սա «թարգմանաբար» նշանակում է մեկ պարզ համադասական նախադասություն եւ հակահայ միտք՝ «Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում եւ վերջ»։

Ուստի, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են
ան-Արցախ ու թուրքի ստայանկա Հայաստանում»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան