Ավելին 4 տարի առաջ - 19:38 15-06-2022

Բժիշկը վահանաձև գեղձին վնաս հասցնող երեք սովորություն է նշել


Վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունները կարող են առաջանալ հույզերի ճնշման, անհավասարակշիռ սնվելու և վիտամինների պակասի ֆոնի վրա, «Դոկտոր Պիտեր» պորտալին հայտնել է թունաբան, բժիշկ Միխայիլ Կուտուշովը։

Վահանաձև գեղձի աշխատանքը խաթարելը բավականին հեշտ է, և այն վերականգնելու համար շատ ժամանակ և ջանք կպահանջվի։ Պրոֆեսոր Կուտուշովը նշել է երեք սովորություն, որոնք հսկայական վնաս են հասցնում վահանաձև գեղձին։ Առաջին հերթին պետք է հրաժարվել սով պահելուց՝ հանուն գեղեցիկ կազմվածքի։ Սննդի երկարատև բացակայությունը քայքայում է օրգանիզմը։ Վահանաձև գեղձի խնդիրներ կարող են առաջանալ նաև վիտամինների պակասի պատճառով:

«Յոդի, սելենի, ցինկի, երկաթի և մագնեզիումի պակասը հատկապես վտանգավոր է մեր վահանաձև գեղձի համար։ Սրանք այն հիմնական հանքանյութերն են, որոնք մասնակցում են հորմոնների կառուցմանը, և վահանաձև գեղձի որակն ուղղակիորեն կախված է դրանց հավասարակշռությունից: Վտանգավոր է նաև սպիտակուցի անբավարարությունը. անհրաժեշտ նյութերի սինթեզում ներգրավված հորմոններն ու ֆերմենտները դրանից են բաղկացած»,- ասել է պրոֆեսորը:

Լուրջ վնաս կարող է պատճառել արագ սննդի չարաշահումը։ Ավելի լավ է հրաժարվել պահածոյացված մթերքներից, կիսաֆաբրիկատներից, շաքարավազից և պարզ ածխաջրերից։ Այս մթերքները կարող են օրգանիզմում բորբոքային պրոցեսներ առաջացնել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել