Արտաքին 4 տարի առաջ - 19:28 15-06-2022

Իսրայելն ու Եգիպտոսը գազ կմատակարարեն ԵՄ երկրներին

Եվրամիությունը Կահիրեում համաձայնագիր է ստորագրել Իսրայելի և Եգիպտոսի հետ Եվրոպա հեղուկացված բնական գազի մատակարարման վերաբերյալ։ Գազն արտադրվում է Իսրայելում, մինչդեռ Եգիպտոսն ունի դրա հեղուկացման և արտահանման համար անհրաժեշտ հզորությունները։ Եվրամիությունն իր հերթին կօգնի Իսրայելին և Եգիպտոսին ավելացնել գազի արդյունահանումը և նոր գազի հանքավայրեր հետազոտել նրանց տարածքային ջրերում:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ գազի մատակարարման նոր համաձայնագրերը կօգնեն ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից։ Վերջին տվյալներով, ռուսական գազը կազմել է ԵՄ մատակարարվող գազի ամբողջ ծավալի 40%-ը։

Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցները պահանջում են գազի մատակարարման նոր աղբյուրների որոնում։

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
19:51 Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն Թորոսյան