Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:59 15-06-2022

Հայերենի ջատագովը և ռուսական էքսպանսիայի քոքը

Մի կարճ անեկդոտ կա. Ա-ն Բ-ին ասում է. «Արա՛, շան տղա»։ Բ-ն պատասխանում է. ««Շան տղան» հասկացանք, բայց ինչո՞ւ ես «արա»-ով դիմում»։

Ազնիվ և հայրենասեր քաղաքացիները արդարացի բողոքի ձայն են բարձրացնում ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին լավրովյան ակնարկի կապակցությամբ։ Ավտոմեքենայից հասկացողը կարող է բացատրել, թե շարժիչն ինչպես է պտտեցնում անիվը։ Գործողությունների կապը հասկանալու, պատճառը հետևանքից տարբերելու ունակ մարդկանց կարծիքով՝ ազնիվ, հայրենասեր մարդկանց այս բողոքն ուշացած է։

1995-ի մարտի 16-ին ստորագրվեց ՀՀ-ում ռուսական զորքեր տեղակայելու մասին հայ-ռուսական պայմանագիր, որի տեքստն, ի դեպ, ՀՀ պաշտոնական աղբյուրներում չկա։ Դրա դեմ հայերենի ջատագովների մեծ մասը չի ըմբոստանում, որովհետև հայերենին չեն կպչում։ 1997-ին ստորագրվեց հայ-ռուսական մեծ պայմանագիրը։ Սա նույնպես ըմբռնումով են ընդունում։ 2013-ի մի ցուրտ գիշեր ՀՀ-ն նորից շրջվեց դեպի Ռուսաստանը։ 2018-ից հետո հեղափոխական կառավարությունն ավելի խորացրեց հայ-ռուսական գործակցությունը։ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունը մերժեց Ֆրանսիայի առաջարկը, չմեկնեց Ժնև, որ հաջորդ օրը գնար Մոսկվա ու կյանքի կոչեր «Լավրովյան պլանը»։ ՌԴ նախագահի ձեռամբ կազմված նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ցուցարարը կոչ էր անում ավելի խորացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները։ 2021-ին առավել շատ ձայն ստացան ՌԴ նախագահի լավ «ընկերները»։ ՀՀ իշխանությունը երեկ՝ հունիսի 14-ին, խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատվածների հիշատակի օրվա կապակցությամբ մի խոսք չասաց, մի ծաղիկ չխոնարհեց հարյուրհազարավոր անմեղ զոհերի հիշատակին։ Այսքանից հետո զարմանալի՞ է, որ ՀՀ-ում ռուսական դպրոցներ են ուզում բացել։

ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելը բխում է հայ-ռուսական հարաբերությունների այս մակարդակից։ Եթե հայերենի ջատագովն ուզում է, որ ՀՀ-ում ռուսական դպրոցներ չբացվեն, ապա ռուսական էքսպանսիայի գործիքները պետք է չեզոքացնի։ Պատերավոր ասած՝ էքսպանսիայի քոքը պիտի կտրի։ Ռուսական էքսպանսիայի գործիքներն են ՀՀ-ում ռուսական զորքը, ՀՀ-ի՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ անդամությունը, իշխանության մեջ ներդրվող ռուսական գործակալը։ Նույնիսկ եթե հայերենի ջատագովը հաղթի և ռուսական դպրոցներ չբացվեն այսօր, բայց ռուսական էքսպանսիայի գործիքները մնան, ապա որոշ ժամանակ անց ռուսական գործակալներն ու ազդեցության գործակալներն այնքան կբազմանան ու կլկտիանան, որ կփակեն փողոցները՝ ռուսական դպրոցներ բացելու պահանջով, որ հայ երեխաները ռուսական դպրոցներում սովորեն, ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին