Ներքին 4 տարի առաջ - 18:24 15-06-2022

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարարի հետ

Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարար Էրիկա Ստեֆանիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տրամադրվող ծառայությունների հասանելիության ապահովմանն, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադառնալով անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգի ներդրմանը՝ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում նախատեսվող փոփոխությունները՝ մասնավորապես նշելով, որ մոդելի կիրառմամբ հնարավոր կլինի ոչ միայն լիարժեք գնահատել անձի առողջական խնդիրներն, այլև բազմակողմանի վերլուծել վերջիններիս գործունեության սահմանափակումները։

Այս համատեքստում նախարարն առաջնահերթ է համարել նաև անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, նրանց կարիքներին համապատասխան թիրախային ծառայությունների տրամադրման և բարելավման ուղղությամբ։

Էրիկա Ստեֆանին ներկայացրել է Իտալիայի կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող ծրագրերը։

Կողմերը խոսել են նաև ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից բխող միջոցառումների, դրանց կարևորության մասին՝ պատրաստակամություն հայտնելով միավորել ջանքերն այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման գործում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել միջնախարարական հուշագրի ստորագրման հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը