Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:57 15-06-2022

Վոլոդինը կոչ է արել պահպանել մահապատիժը ինքնահռչակ ԴԺՀ-ում

ՌԴ Պետ​​դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ չնայած Ռուսաստանի և ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության օրենքների «ներդաշնակեցման» գործընթացին, ԴԺՀ-ում «ճիշտ կլինի պահպանել» մահապատժի նորմը։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։

Հատկապես պատժի այդ ձևը, Վոլոդինի կարծիքով, արդիական է «ռազմական ժամանակների պայմաններում»։ Պետդումայի խոսնակը պնդում է, որ «Կիևի նեոնացիստական ​​ռեժիմը» ​​ամեն օր հանցագործություններ է կատարում մարդկության դեմ՝ գնդակոծելով բնակելի թաղամասեր և քաղաքացիական օբյեկտներ։

«Ով հրաման է տալիս կրակել խաղաղ բնակչության վրա և ով կատարում է դրանք, պետք է հասկանան, որ հանցագործություն են կատարում, և դրա համար պատասխանատվությունը լինելու է ամենախիստը։ Մահապատիժը պատժի միջոց է, որին արժանի են այդ ֆաշիստները»,- ասվում է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները