Արտաքին 4 տարի առաջ - 12:49 15-06-2022

Մեդվեդևը կասկածում է, որ Ուկրաինան կմնա աշխարհի քարտեզի վրա

Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որն այժմ զբաղեցնում է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը, Telegram-ի իր ալիքում գրել է, որ վստահ չէ, որ Ուկրաինան աշխարհի քարտեզից չի անհետանա առաջիկա 2 տարում։

Մեդվեդևի խոսքով, Ուկրաինան, իբր, ցանկանում է ԱՄՆ-ից Lend-Lease-ով հեղուկ գազ ստանալ՝ առաքման դիմաց 2 տարում վճարելու պայմանով։ «Միայն հարց, իսկ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան ընդհանրապես կլինի աշխարհի քարտեզի վրա»,- գրել է նախկին նախագահը։

Մեդվեդևը սկսել է Telegram-ալիք վարել ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո և այդ թեմայով բազմաթիվ կոշտ հայտարարություններ է արել, այդ թվում՝ ակնարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջական խնդիրների մասին և «սրիկաներ ու դուրսպրծուկներ» է անվանել որոշ ընդդիմախոսների, որոնք «Ռուսաստանի մահն են ցանկանում»։ Նա առաջին անգամ է ուղղակիորեն խոսել ուկրաինական պետականության ոչնչացման հնարավորության մասին։

Ավելի վաղ «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, որն, ի տարբերություն շատ այլ ռուսաստանցի պաշտոնյաների, ակտիվորեն մեկնաբանում է պատերազմը, թվիթերյան իր էջում գրել է, որ անհրաժեշտ է «վերացնել այն, ինչ հայտնվել է Ուկրաինայի տեղում», քանի որ դա իբր «գոյաբանական սպառնալիք է ռուս ժողովրդի համար»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա