Ներքին 4 տարի առաջ - 21:53 14-06-2022

Նոր մանրամասներ կալանավորված դատախազի գործով․ դատավորներից մեկը Կոստանյանի բարեկամն է

Oragir.news-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի դեմ հարուցված քրեական գործից։

Ինչպես հայտնի է, Կաթողիկոսի եղբորորդուն Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ, 2 ամսով կալանավորեց։ Նրան մեղադրում են մի ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու հարցում պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կաշառք վերցնելու մեջ։ Գործը, մեզ հասած տեղեկություններով, մահվան ելքով վթար է, բայց պատիժն էլ բացարձակ մեղմ չէ՝ դատարանը առավելագույն 8 տարուց 6 տարի է տվել։

Մեզ հայտնի դարձավ, որ մոտ 6 ամիս է՝ իրավապահ համակարգը հետեւում է դատախազին, այս գործն էլ բացահայտվեց ձայնագրման արդյունքում։ Ձայնագրման մեջ, օրինակ, դատախազը ասում է․ «Էդ մենակ իմ համար չի, դատարանին էլ պետք է տամ․․․»։

Ուշագրավ է, որ միայն Հայաստանում կարող են կաշառքի գործ քննել առանց փողը գտնելու, սպանության գործ՝ առանց դիակի․․․։ Գաղտնալսված ձայնագրությունը, սակայն, բավարար հիմք չէ դատավորներին մեղադրանք առաջադրելու համար, այդ պատճառով քննություն իրականացնող մարմինը առայժմ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասով քայլեր չի ձեռնարկում։ Իսկ գործով շրջանառվում է Արմավիրի մարզի 2 դատավորի անուն։ Մեկը դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանն է՝ քաղաքացիական գործեր քննող, մյուսը՝ դատավոր Արթուր Ադամյանը, որոնց էլ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանը միջնորդել է մեղմ պատիժ նշանակելու հարցում։ Մամուլը արդեն գրել է, որ իրավապահները խուզարկության են գնացել դատարանի նախագահի բնակարան, սակայն տանը հայրն է եղել՝ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը, նախկին «օպերատիվնիկ», ով թույլ չի տվել խուզարկություն իրականացնել՝ հայտարարելով, թե իր որդին վաղուց այդ տանը չի բնակվում։

Իսկ Արթուր Ադամյանը, մեր տեղեկություններով, նախկին դատախազ, այժմ հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանի «դվայոռնի» եղբայրն է՝ հորաքրոջ որդին։ Կորյուն Ներսիսյանը հայրն էլ Ոսկեհատի գյուղապետ Գեւորգ Ներսիսյանն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի