Ներքին 4 տարի առաջ - 15:53 14-06-2022

Կան թաքնված լիդերներ, որ կուզեին մարտի 1-ի կրկնությունը տեսնել այս իշխանությունների ձեռքով․ Քոչարյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում պատասխանելով դիտարկմանը, թե ինքը անընդհատ ասում է՝ երկրում քաղաքական ճգնաժամ չկա, և հանդուրժողականություն է պետք, սակայն հունիսի 3-ին դեպքերը դրա մասին չէին խոսում, երբ ժողովրդի հանդեպ հատուկ միջոցներ կիրառվեցին, ասաց․

«Գոնե դուք տեսե՞լ եք՝ ինչ է նշանակում հատուկ միջոց կիրառելը։ Այդ օրը ընդամենը մեկ լուսաձայնային նռնակ է կիրառվել։ Ես չեմ ուզում քննարկել, թե ցուցարարի ձեռքին մո՞ւրճ էր, թե՞ փայտ, բայց որ ցուցարարները քարեր են նետել, իսկ քարեր նետելու պրոցես դուք չեք տեսել մարտի 1-ին, և ցուցարարների վրա հարձակում չի եղել։ Գործողությունների ժամանակ պլանավորված է եղել ուժային միջամտություն, այնտեղ քարեր չկային, որպեսզի հայտնվեին դրանք, պետք է քարերը բերեին։

Եթե իրենց ակցիաները այդքան խաղաղ էին, այսքան բերման ենթարկվածները և քրեական գործերը ինչի՞ մասին են խոսում։ Իրենք հասան նրան, որ իրենց երազած գոնե մեկ կրակոցը տեսան, բայց ես համոզված եմ, որ այնտեղ կան թաքնված լիդերներ, որ կուզեին՝ մարտի 1-ի կրկնությունը տեսնեին այսօրվա իշխանությունների ձեռքով, բայց դա չեն տեսնելու»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ