Արտաքին 4 տարի առաջ - 16:13 14-06-2022

Մոլդովան հայտարարել է Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին

Մոլդովան Ադրբեջանի հետ քննարկում է գազի մատակարարման հարցը, և հարցի դրական լուծման բոլոր հնարավորությունները կան։ Այս մասին TV8 հեռուստաալիքի եթերում հայտարարել է փոխվարչապետ, ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Սպինուն։

«Իրական շանսեր կան, որ Մոլդովան գազ կգնի Ադրբեջանից, սա մատակարարումների աղբյուրները դիվերսիֆիկացնելու հնարավորություն կլինի»,- նշել է Սպինուն։

Նրա խոսքով, այժմ դեռ վաղ է մատակարարման ինչ-որ կոնկրետ ժամկետներ նշելը։ Սակայն երկիրն անպայման կունենա մատակարարման այլընտրանքային աղբյուր։

Նա հավելել է, որ ադրբեջանական գազի գինը դեռևս համաձայնեցված չէ, սակայն ամեն ինչ կարվի, որպեսզի Մոլդովայի բնակիչները ստանան այն գնով, որը ունակ են վճարելու։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին