Կանադայի առողջապահության նախարարությունն արդեն կապիկի ծաղիկով վարակման 112 դեպք է հաստատել: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։
Մեկ շաբաթ առաջ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր նման 71 դեպքի մասին։
Վարակվածների մեծ մասը՝ 98 մարդ, Քվեբեկ նահանգից են։ Ինը մարդ վարակվել է Օնտարիոյում, ևս չորսը՝ Ալբերտայում: Առաջին հիվանդը գրանցվել է Բրիտանական Կոլումբիայում։
Կանադայում այս հիվանդության առաջին դեպքերը հայտնաբերվել են մայիսի կեսերին, Մոնրեալում։ Այդ ժամանակ առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ վարակվածների մեծ մասը ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչներ են, և բնակչության զանգվածային վարակման վտանգ չկա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի արևադարձային անձրևային անտառների մոտ գտնվող հեռավոր շրջաններում: