Արտաքին 4 տարի առաջ - 16:42 11-06-2022

Խերսոնում նույնպես ռուսական անձնագրեր են տրամադրում

Ռուսական անձնագրերի տրամադրման օրը շարունակվում է. նախ՝ Մելիտոպոլում, իսկ այժմ՝ Խերսոնում։ Այստեղ անձնագրերի համար եկել է առնվազն 23 մարդ (ռուսական պետական ​​լրատվական գործակալությունների հաղորդագրություններում անձնագիր ստացածների թվի մեջ անհամապատասխանություններ կան, «ՌԻԱ Նովոստին» գրում է 23, ՏԱՍՍ-ը՝ 25 մարդ)։ Նրանց թվում նշվում է մարզի օկուպացիոն «ռազմաքաղաքացիական վարչակազմի» ղեկավար Վլադիմիր Սալդոն։

Այն բանից հետո, երբ ռուսական զորքերը օկուպացրին Խերսոնը, մարզում «նշանակվեցին նոր ղեկավարներ»։ Վլադիմիր Սալդոն դարձավ տարածաշրջանի «ղեկավարը»։ Սալդոն հայտնի է նրանով, որ իր «նշանակումից» մի քանի օր առաջ պնդում էր, որ Խերսոնը համարում է Ուկրաինայի մասը և դեմ է «Խերսոնի ժողովրդական հանրապետության» ստեղծմանը։ Տեղական լրատվամիջոցները նույնիսկ գրել էին, որ հիմնադիր համագումարին «նոր իշխանություններին» ուժով են բերել։

Այժմ, ստանալով ռուսական անձնագիր, Սալդոն ասել է. «Սա մեզ համար դարակազմիկ իրադարձություն է: Խերսոնի մարզում մենք հանդիսավոր կերպով ստացանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հաստատումը: Սա ամենակարևոր փաստաթուղթն է, որը գոյություն ունի մարդու կյանքում»:

Հունիսի 3-ից Սալդոն հայտնվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում:

Ամենից շատ դիտված

16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
11:52 Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 2 տրոլեյբուս ու 3 ավտոմեքենա. կան վիրավորներ
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին