Արտաքին 4 տարի առաջ - 10:43 11-06-2022

Ռուսաստանի դեսպանին Էստոնիայի ԱԳՆ են կանչել Նարվայի մասին Պուտինի խոսքերի պատճառով

Ռուս դեսպանի հետ հանդիպած պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունները, այդ թվում՝ Էստոնիայի Նարվա քաղաքի մասին, «ափսոսանքի են արժանի», հատկապես Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին:

«Միջազգային իրավունքը հարգելու և պետական ​​ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքներից ելնելու փոխարեն՝ Ռուսաստանը, ի լրումն բանակի, փորձեց քարոզչություն կիրառել՝ իր իմպերիալիստական ​​նկրտումները իրականացնելու համար, այդ թվում՝ պատմությունը կեղծելով։ Նման մոտեցումը դատապարտված է ձախողման և, ի վերջո, կարող է վտանգավոր լինել հենց Ռուսաստանի համար»,- ասվում է Էստոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Խոսքը Պուտինի՝ վերջերս երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարություն է, որ Պետրոս 1-ինը ոչ թե տարածքներ է նվաճել, այլ վերադարձրել է. այդ տարածքների թվում ՌԴ նախագահը հիշատակել է նաև Նարվան:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի