Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 11:43 10-06-2022

Պուտինի շրջապատը թաքցնում է նրա առողջական վիճակը. Paris Match

Վլադիմիր Պուտինին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Անվտանգության դաշնային ծառայության «հատուկ» աշխատակից է ուղեկցում, որը պատասխանատու է ՌԴ նախագահի արտաթորանքը և մեզը հավաքելու համար։ Այս մասին ասվում է ֆրանսիական Paris Match պարբերականի հրապարակման մեջ։

Ըստ լրագրողների, 2017թ.-ից Պուտինի թիկնապահներից մեկը «հավաքվածը» տեղափոխում է Ռուսաստան՝ պետության ղեկավարի առողջական վիճակի մասին տեղեկությունները թաքցնելու նպատակով։

Ավելի վաղ «Պրոյեկտ»-ը հաղորդել էր, որ 2016-2020թթ.-ին Պուտինին ուղևորությունների ժամանակ ՌԴ նախագահի աշխատակազմին առընթեր Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բժիշկների խումբ է ուղեկցել, որոնց թվում վահանաձև գեղձի քաղցկեղի մասնագետ է եղել։

Լրատվամիջոցներում առաջին տարին չէ, որ լուրեր են հայտնվում Վլադիմիր Պուտինի քաղցկեղով հիվանդ լինելու և վիրահատվելու մասին։ Կրեմլը հերքում է այս տեղեկությունը՝ պնդելով, որ նախագահը լիովին առողջ է։

Սակայն այս տարվա գարնանը Պուտինի հիվանդության մասին տեղեկությունը հաստատեց ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը, որը 2017թ.-ին չորս դրվագանոց վավերագրական ֆիլմ է նկարահանել Ռուսաստանի նախագահի մասին։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Սթոունը բազմիցս հանդիպել է Պուտինին։ Ընդ որում, ռեժիսորը՝ խոսելով ՌԴ նախագահի հիվանդության մասին, ասել է, որ նա «տառապել է ուռուցքային հիվանդությամբ»։ Հղում անելով պաշտոնական ամերիկյան աղբյուրներին՝ հիվանդության մասին գրել է նաեւ Newsweek-ը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար