Ավելին 4 տարի առաջ - 10:07 10-06-2022

NASA-ն կզբաղվի ՉԹՕ-ների ուսումնասիրությամբ

NASA-ն որոշել է աշնան սկզբից զբաղվել անհայտ օդային երևույթների՝ ՉԹՕ-ների հետազոտություններով: Այս մասին հաղորդում է գործակալության մամուլի ծառայությունը։

Թիմը տվյալներ կհավաքի «երկնքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք գիտականորեն չեն կարող նույնականացվել որպես ինքնաթիռներ կամ հայտնի բնական երևույթներ»: Գերատեսչությունում նշել են, որ ուսումնասիրությունը կենտրոնանալու է հասանելի տվյալների, դրանց հավաքման միջոցների բացահայտման և այդ երևույթները գիտականորեն հասկանալու համար դրանք օգտագործելու վրա:

«Մթնոլորտում առկա չբացահայտված օդային երևույթները հետաքրքրում են ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ թռիչքների անվտանգության տեսանկյունից»,- պարզաբանել է NASA-ն:

Հետազոտական ​​թիմը կգլխավորի աստղաֆիզիկոս Դեվիդ Սպերգելը, որը Նյու Յորքի Սայմոնս հիմնադրամի նախագահն է և նախկինում Փրինսթոնի համալսարանի աստղաֆիզիկայի բաժնի նախագահն էր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը