Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:28 09-06-2022

Քաղաքական ճգնաժամը չի վերանալու քանի դեռ գործակալները՝ «ալֆայից մինչև օմեգա», չեն հեռացել իշխանությունից․ Իշխան Սաղաթելյան

«Անցած տարի այս օրերին նախընտրական պայքար էր, ի՞նչ է ասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեր ժողովրդին։ Փաստ է, որ ասել են, որը արձանագրված է նաև իրենց նախընտրական ծրագրում, այն, որ իրենք ժողովրդին հստակ խոստացել են Արցախի կարգավիճակի լուծում։ Խոսել են դեկուպացիայից, ու այս հարցերի լուծման իրենց առաքելությունից, դրանից հետո կեղծիքներով ու վարչական լծակների կիրառմամբ վերարտադրվել են»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի այն պնդմանը, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, քանի որ մեկ տարի առաջ տեղի են ունեցել ընտրություններ։

«Վերարտադրվելուց հետո իրենք ժողովրդին խոստացել են մեկ բան, իսկ ընտրություններից հետո հայտարարել են, որ իջեցնում են Արցախի կարգավիճակի նշաձողը։ Եթե Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն ժողովրդին ասած լիներ այն, ինչ մենք էինք ասում, որ եթե ՔՊ-ն գա իշխանության, մենք ունենալու ենք նոր կորուստներ, հայրենազրկում, և դրանից հետո ստանար մեր ժողովրդի քվեն, էսօր կարող էինք ասել, որ իրենք լեգիտիմ են ու ժողովրդի անունից մանդատ ունեն, բայց քանի որ դա չեն ասել և ասել են միայն վերընտրվելուց հետո, ուրեմն իրենք խզել են քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի հետ և կապ չունեն մեր ժողովրդի հետ։ Իրենք լեգիտիմ չեն»։

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի այն դիտարկմանը, թե հավաքները սակավամարդ են, Սաղաթելյանն ասաց․ «Դիմում եմ Արարատ Միրզոյանին․ ամեն օր քո պատուհանից նայի, տես, թե քանի 100, երբեմն քանի 1000 ոստիկան է հսկում, ու հասկացի սակավամարդ ենք, թե ոչ»։

Նա ընդգծեց, որ քաղաքական ճգնաժամ Հայաստանում առկա է ու չի վերանալու, քանի դեռ «թուրք-ադրբեջանական ազդեցության գործակալները՝ «ալֆայից մինչև օմեգա» չեն հեռացել իշխանությունից»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը