Ավելին 4 տարի առաջ - 20:05 09-06-2022

Apple-ը կորցրել է իր ամենահայտնի կարգախոսի իրավունքները

Apple-ը զիջել է իր ֆիրմային՝ Think Different («Մտածիր այլ կերպ») կարգախոսի իրավունքները։ Այս մասին հայտնում է iMore-ը։
Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Apple-ի բողոքն ընդդեմ Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) որոշման։ Ավելի վաղ EUIPO-ն տեխնիկայի ամերիկյան արտադրողին զրկել էր իր ամենահայտնի կարգախոսներից մեկի՝ Think Different-ի իրավունքից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Apple-ը կորցրել է դրա իրավունքները երկար ժամանակ չօգտագործելու պատճառով։

Կարգախոսի օգտագործման իրավունքը ձեռք է բերել ժամացույցներ արտադրող Swatch շվեյցարական ընկերությունը։ 2016 թվականին ընկերության իրավաբանները պահանջել են զրկել Apple-ին համապատասխան իրավունքից այն պատճառով, որ ամերիկյան ՏՏ հսկան այն չի օգտագործում արդեն հինգ և ավելի տարի։

Apple-ը Եվրոպայում պահպանում էր կարգախոսի իրավունքները 1997, 1998 և 2005 թվականներին ներկայացված դիմումների շնորհիվ: Դատարանը նշել է, որ ընկերության ներկայացուցիչների փաստարկները, թե գովազդային արշավներում օգտագործվում է Think Different արտահայտությունը, համոզիչ չեն։ Apple-ը վերջին անգամ օգտագործել է կարգախոսը ավելի քան մեկ տասնամյակ առաջ, ասում են դատարանի ներկայացուցիչները:

Think Different կարգախոսը հայտնվել է Apple-ի գովազդային արշավներում 1997 թվականին։ 2002 թվականին ընկերությունը դադարեցրել է այն օգտագործել իր նյութերում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու