Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:47 09-06-2022

Զարեհ Սինանյանին ԱՄՆ-ում ասել են, որ ներդրում կլինի միայն «ապազգային իշխանության հեռանալու պարագայում». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում Սփյուռքի գործերով Փաշինյանի հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես է Գլենդելում նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ տապալվել, քանի որ դեռ հանդիպումը չսկսած՝ նրանք պաստառներ են պարզել, Արցախի դրոշներ ու վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Զարեհ դավաճան»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Զարեհ Սինանյանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է եղել, կամ գոնե խոստումներ ստանալը։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, տապալվել են նաև այս նպատակով հանդիպումները։ Զարեհ Սինանյանը թե՛ անհատական, թե՛ խմբային հանդիպումներ է ունեցել գործարարների հետ՝ Հայաստան որոշ ներդրում բերելու համար։ Ցանկացած գումարի ներդրման խոստում փորձել է կորզել՝ ոչ միայն արդյունք ցույց տալու համար, այլև ներկայացնելու, թե իբր Հայաստանի իշխանությունը սփյուռքում ունի վստահություն։
Սակայն, մեր տեղեկություններով, սփյուռքի ներկայացուցիչները կտրականապես մերժել են։ Մեծ մասը պարզապես ասել է, որ չեն վստահում Հայաստանի իշխանությանը և մանավանդ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մեծ մասի՝ 107 մլն դոլարի՝ բյուջե փոխանցելուց և, ըստ իրենց, «փոշիացնելուց» հետո չեն պատրաստվում որևէ բան անել։
Բացի այդ, սփյուռքի ներկայացուցիչները նշել են, որ մեծ դժգոհություն ունեն Հայաստանի իշխանության գործունեության վերաբերյալ, և ասել են, որ գումար կփոխանցեն միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Որոշները, որոնք ունեն դրական վերաբերմունք անձամբ Սինանյանի նկատմամբ, նրան ուղիղ են ասել, որ ներդրումներ կանեն միայն այն պարագայում, երբ «ապազգային» Նիկոլ Փաշինյանը հեռանա։
Ընդ որում, Զարեհ Սինանյանին կոչ են արել իրենց խոսքերը անպայման փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Լոս Անջելեսի գործարարներն այս ամենի հետ հանձնակատարին շատ պարզ բացատրել են, թե ինչու պետք է Հայաստանում ազգային ուժեր ղեկավարեն, ու նշել, թե իրենց ներդրումներն ինչ ուղղվածություն կունենան»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան