Ներքին 4 տարի առաջ - 18:30 08-06-2022

Իմ գրության առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է հերթական քրեական գործը. Թագուհի Թովմասյան

Իմ գրության առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է հերթական քրեական գործը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության գործողությունների կապակցությամբ հերթական գրությունն էի հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին։ Կից ներկայացրել էի համապատասխան հղումներ ոստիկանության ծառայողների կողմից անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելիս բռնի ուժի գործադրման ենթադրյալ հանգամանքների վերաբերյալ։

Դատախազին էի ներկայացրել նաև ահազանգ առ այն, որ ոստիկանության ծառայողներն առևանգել են ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին՝ չտալով որևէ օրինական հիմնավորում։ Խնդրել էի ԱԺ պատգամավորին բերման ենթարկելու դեպքի առնչությամբ նշված գրությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և հանձնարարել իրավասու մարմիններին՝ քննության առնել ոստիկանության ծառայողների գործողությունները և համապատասխան ընթացք տալ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի՝ իմ գրությամբ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք, առերևույթ անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, բռնության գործադրմամբ՝ ձեռքերից և ոտքերից քաշելով, պարեկային ավտոմեքենայով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին փաստացի բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Էդիկի Ավետիսյանին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ֆիզիկական ցավ։

ՀԿԳ քննիչի պաշտոնակատարը ծանուցում է, որ իմ գրության առթիվ նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, այն վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին։

Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ