Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:23 08-06-2022

Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց


Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը։

Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է համացանցում հայտնված մի ձայնագրությունից հետո, որում նա զրուցում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ՝ հորդորելով մասնակցել ընտրություններին։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։

Դատավարության ընթացում Չարչյանի փաստաբանն ասաց, որ վերոնշյալ ձայնագրությունը մոնտաժված է եղել, և եթե ուսումնասիրենք այդ ձայնագրության ողջ բովանդակությունը, քրեական հետապնդման հարուցման մասին խոսքի չի կարող գնալ։

Դատարանը հետաձգեց դատական նիստը և որոշեց տեսագրությունների ուսումնասիրությունը իրականացնել հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 8-ին։